Իշխանությունն ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի բախումը տեղի ունենա: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հրմշտոցներ են եղել։ Ակնոցս կոտրվեց»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր սկսվել, երբ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ ժամանակ ասաց, որ այն Պն նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։
Այս խոսքերից հետո դահլիճից Սարգսյանի ուղղությամբ շիշ է նետվել, որից հետո սկսել են իրար վրա շշեր նետել։
Մանրամասները՝ տեսանյութում։