«Հայրենիք» կուսակցության կազմում ստեղծվել է Արցախի հարցերով հանձնաժողով։ Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից։
«Հավատարիմ լինելով Արցախի հարցերով միասնական հարթակ ստեղծելու գաղափարին, ինչպես նաև նպատակ ունենալով մեկնարկել երկու հայկական պետությունների անվտանգային համակարգով մտահոգ Հայաստանի և Արցախի առողջ քաղաքական, հասարակական ուժերի և գործիչների համախմբման գործընթացը»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ 2021թ. սեպտեմբերի 6-ին «Հայրենիք» կուսակցության խորհուրդը ստեղծել է Արցախի հարցերով հանձնաժողով՝ որպես Հայրենիք կուսակցության կառուցվածքային ստորաբաժանում:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախագիծ էին ներկայացել, որով առաջարկել էին Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծել։ ԱԺ-ն, սակայն, չի ընդունել խորհրդարանում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ընդդիմության առաջարկը։ Իշխանությունները հայտարարել էին, որ ստեղծվելու է Արցախի 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով։