Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը , թե ինքն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին։
Հրայր Թովմասյան ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն վերագրված ը որակել է շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ :
« Հարկ եմ համարում հայտնել , որ Ն . Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։
Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ , որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք , բացառությամբ Ա . Ֆոսկուլեի հետ հանդիպման , երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում , իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում , իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում »,- նշվում է հայտարարության մեջ ։
ՍԴ նախագահը պահանջում է, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ , որը ինքը 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով , առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել է « ի ր ծառայությունները »:
Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Փաշինյան ին իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ , ցանկացած վստահելի ապացույց հրապարակելու համար ։
Դա չանելու դեպքում նա իր փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ :