Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, այն է՝ վերնագրային ընթերցում։ Արմեն Գրիգորյանը նման հայտարարություն չի արել,այլ տվել է մեկնաբանություն, որը լրագրողին բերել է նման եզրահանգման։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, թե ՀՀ-ում նախկին իշխանությունների կողմից իրականցվել է պետական հեղաշրջման փորձ։
Վարչապետի խոսքով՝ հեղաշրջում, պետական հեղաշրջում հասկացությունները ժամանակի ընթացքում իմաստային փոփոխություններ են կրել և այս համատեքստում Գրիգորյանի ձևակերպումները կարող ենք գնահատել որպես հիբրիդային ինչ-որ երևույթի մեկնաբանություն։
Փաշինյանը դա որակեց իբրև հիբրիդային հեղաշրջման նախապատրաստություն, որը ՀՀ-ում լիարժեք պարտված է և ջախջախված։
«Այդ գործընթացի բնորոշումները հետևյալն են՝ տասնյակ միլիոններ են ծախսվել լրատվամիջոցներով ՀՀ բարձրագույն ղեկավարության մասին սուտ տեղեկություններ տարածելով՝ ներգրավվելով քրեական աշխարհը, կոռումպացված դեմքերի, տարբեր ուժեր»,- նկատեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հեղաշրջում բառը այս ամենի մեջ ներգրավվում է, որովհետև գործընթացի մեջ կան գործող պաշտոնյաններ, ովքեր իշխանության ներսում գործում են ընդդեմ իշխանության։
Ընդ որում, կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ դատական համակարգը ոչ ամբողջությամբ է այս գործընթացի մասը կազմել, այլ նրա ինչ-որ հատվածներ։
«Սահմանադրական դատարանի կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաններ փորձել են մյուս անդամներին ևս ներգրավվել այդ գործընթացի մեջ։ Ուրախ եմ արձանագրել, որ ՍԴ անդամների 80 տոկոսը չի ներգրավվել»,-նշեց ՀՀ վարչապետը՝ զերժ մնալով կոնկրետ անուն- ազգանուններ տալուց։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ իրավապահ համակարգը գործել է շատ էֆֆեկտիվ և արդյունավետ և գնատանքի խոսքեր հայտնեց վերջիններից հասցեին։
«ԱԱԾ-ում զբաղվում ու շարունակելու են զբաղվել այս ամենով, երբ բավարար ապացույցները լինեն, մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նպատակը, ոչ թե եղել է մարդկանց պատասխանատվության ենթարկելը, այլ ՀՀ անվտանգության սպառնալիքները չեզոքացնելը, որը վաղուց չեզոքացված է»,-նշեց նա։