ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ համագործակցությունը դժվար է պատկերացնելը, սակայն անհնար ոչինչ չկա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք իրենք պատրաստվում են Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին աջակցություն ցուցաբերել՝ Լևոն Քոչարյանը պատասխանեց․
«Հայրս ասել է այն, ինչ ասել է, չունեմ ավելացնելու բան»։
Դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ հաջորդ տարի տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, արդյոք պատրաստվո՞ւմ են աջակցել գործող քաղաքական ուժերին, կամ նոր կուսակցություն հիմնել, Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Զրուցել ենք շատ թեմաներով, բայց չեմ կարծում, որ հիմա ժամանակն է դրա մասին խոսելու»,-ասաց Լևոն Քոչարյանը՝ չբացառելով նոր կուսակցություն հիմնելու հնարավորությունը։