ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանին՝ Ռումինիայի Մեծ միավորման օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՀՀ վարչապետի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Մեծարգո պարո՛ն վարչապետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին Ռումինիայի Մեծ միավորման օրվա կապակցությամբ»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու ընդլայնումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հայ-ռումինական միջպետական հարաբերություններին հաղորդել նոր որակ ու մեր համագործակցությունը համալրել նորանոր բովանդակալից նախաձեռնություններով:
Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։