Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուղերձ է հղել Երևանում «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային համաժողովի մասնակիցներին:
Ռուսաստանի ԱԳ նախարարի ուղերձում նշվում է, որ ժամանակի փորձությունն անցած հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային և ռազմավարական բնույթ․
«Կցանկանայի նշել, որ «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային խորհրդաժողովը հասցրել է իրեն դրսևորել որպես բանավեճի հեղինակավոր հարթակ, ինչպես միջազգային հարաբերություններում, այնպես էլ գլոբալ քաղաքականությունում առկա խնդիրների շուրջ կարծիքների փոխանակման հարթակ։Ես, անշուշտ, ողջունում եմ Երևանում հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը, քանի որ այդ կերպ ընդլայնում ենք միջոցառման աշխարհագրությունը։ Ավելին, մենք կարծում ենք, որ այստեղ ևս երկու երկրների միջև առկա վստահության բարձր մակարդակ կա։ Հատկանշական է, որ այս միջոցառումը Հայաստանում անցկացվում է Եվգենի Պրիմակովի 90-ամյակին, որը մեծ նշանակություն էր տալիս ԱՊՀ երկրների հետ փոխգործակցությանը և զգալի ջանքեր էր գործադրում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար», – եզրափակել Է Լավրովը:
Նշենք, որ Երևանում նոյեմբերի 22-23-ը անցկացվում է «Հայաստանը գլոբալ համատեքստում» թեմայով «Պրիմակովյան ընթերցումներ»միջազգային համաժողովը: