Հոկտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:
Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո Դավիթ Սարգսյանն իր առաջին այցն է կատարել մայրաքաղաք Երևան:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպման ընթացքում նշել է, որ Երևանը միշտ ուրախ է ընդունել արևելյան մայրաքաղաքի ներկայացուցիչներին ՝ փոխադարձաբար տեղեկանալ մեկմեկու խնդիրներից և կիսվելու դրանց լուծման փորձառությամբ:
“Փոխադարձ այցերը կենսական անհրաժեշտություն են մեզ համար, որովհետև ամեն անգամ Ստեփանակերտ գալով մենք լիցքավորվում ենք էներգիայով, և վստահ եմ, նույն զգացողությունը Ձեզ մոտ է լինում Երևան այցելելիս», – նշել է Հայկ Մարությանը:
Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Երևանի քաղաքապետին «Էրեբունի-Երևան 2801» տոնի առիթով։
Նա հավելե է, որ պատրաստ է շարունակել ու խորացնել երկու մայրաքաղաքների միջև գոյություն ունեցող հարաբերությունները: