Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում օպերատիվ տվյալների հիմքով Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից անմիջապես հետո օդանավակայանի գծային բաժին է բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության 44-ամյա մի քաղաքացու։
Վերջինս դեռ հունիսի 10-ից Ղրղզստանի Հանրապետությունում հետախուզման մեջ է եղել առանձնակի խոշոր չափի խարդախություն կատարելու մեղադրանքով, ինչի համար որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։