Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը։
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատարանը գտավ, որ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը ոչ իրավաչափ է, բայց միաժամանակ կալանավորման հիմքերը բավարար են։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՊԵԿ-ի նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը պաշտոնական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման էր ենթարկվել և ձերբակալվել։