Հայաստանի Հանրապետության կառավարությունը օգոստոսի 8-ի նիստում որոշում կայացրեց Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի հանգստի և առողջարանային բուժման ուղեգրեր ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 4 320.0 հազար դրամ հատկացնել։
Գումարը հատցվելու է 2019 թվականին՝ 9 ամսում և իրականացվում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակում։