Հայկական զինված ուժերը ոչնչացրեց հակառակորդի հերթական ԱԹՍ-ը։
«Նոր էլի ԱԹՍ խփեցինք»,- այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։
Սեպտեմբերի 29-ի դրությամբ ադրբեջանական կողմն ունի 790 մարդկային կորուստ, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ այս պահին մարտերը շարունակվում են. ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ։