Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը։ Այս մասին գրված է Իսպանիայում ՀՀ դեպանության տարածած հաղորդագրության մեջ:
Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական զինուժի կողմից իրագործված ռազմական հանցագործությունները։
Նշենք, որ Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանձևեր են ընդունվել եվրոպական մի շարք երկրների մունցիպալ իշխանություններ, ինչպես նաև Ֆրանիսայի Սենատը։