Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 114 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 50 116 մարդ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրում մաքրվել է 15,5 հա տարածք, 4,5 կմ ճանապարհ, ստուգվել է 19 շենք-շինություն, հայտնաբերվել է 36 ական և արկ:
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 566 հա տարածք, 210 կմ ճանապարհ, 802 շենք-շինություն, այդ թվում՝ 25 հասարակական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 759 պայթուցիկ նյութ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: