Փետրվարի 4-6-ը աշխատանքային այցով Մոսկվայում կլինի Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ ժոզեպ Բորելը: Այս մասին տեղեկացրին ՌԴ ԱԳՆ-ից։
Փետրվարի 5-ին Բորելին կընդունի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Բորելն ու Լավրովը կքննարկեն ԼՂ իրավիճակի հետագա կայունացման հարցը
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրների ամբողջ համալիրը և հեռանկարները:
Նախատեսվում է նաև մտքերի լայն փոխանակում միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Արևմտյան Բալկանների տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում:
Կքննարկվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության հարցերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվեց հայտարարություն Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Իսկ գերիների վերադարձի հարցը այդպես էլ մնաց չլուծված։