Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնն այսօր ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից տեղեկատվություն է ստացել երկրաշարժի մասին։ Այս մասին հայտնում է ԱԻՊԾ-ն:
«Երկրաշարժը գրանցվել է ժամը 19։36-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից 6կմ դեպի հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Արցախում` 2 բալ ուժգնությամբ։ Ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավերածությունների, զոհերի, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը Գեղարքունիքի մարզում զգացվել է 5-6 բալ ուժգնությամբ: