Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ անցկացվում է ակցիա՝ բարելավելու Հայրենական մեծ պատերազմի զինվորներին նվիրված հուշարձանները: Այս գործողությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները՝ համագործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների վարչակազմերի հետ: Այդ մասին ապրիլի 12-ին հաղորդել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նորագյուղ գյուղում, ուր առաքելությամբ ժամանել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները, անցյալ դարի 60-ականներին հուշարձան էր կանգնեցվել: Այս գյուղից ռազմաճակատ մեկնած ավելի քան 90 տղամարդ իրենց կյանքն են տվել հանուն խորհրդային ժողովրդի ազատության:
Ռուս խաղաղապահները Նորագյուղ գյուղի բնակիչների հետ միասին աշխատանքներ են տարել ցանկապատը վերականգնելու և ներկելու, տարածքը մաքրելու և հուշարձանը մաքրելու ուղղությամբ: