Ապրիլի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը Ժնևում հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ:
Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկվել է ՌԴ-ի և ԿԽՄԿ-ի միջև համագործակցության հումանիտար օրակարգի գործնական ասպեկտները:
Մտքերի բովանդակային փոխանակություն է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում, Ուկրաինայում, Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում և Վենեսուելայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են նաև կորոնավիրուսային համաճարակի հետևանքները հաղթահարելու հետ կապված հարցեր: