«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկմանը մասնակցում է նաև ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի նախարարությունից:
Միջոցառումը ներկա են նախաձեռնության «Ավրորան՝ Արցախին» ծրագրի գործընկերները, տեղական և Սփյուռքի կազմակերպություններ, հիմնադրամների անդամներ, Արցախից պետական պաշտոնյաներ եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Նախարարությունից հայտնում են, որ քննարկման ընթացքում Մանե Թադիլյանը ներկայացրել է հետպատերազմյան Արցախի սոցիալական իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ մատնանշելով այն հիմնական խնդիրները, որոնք հաջողվել է հաղթահարել և տեղեկացրել Արցախի սոցիալական գերատեսչության առջև հետայսու դրված առաջնահերթությունների վերաբերյալ: