Artsakh Fest ժամանակակից արվեստի միջազգային փառատոնի երկրորդ թողարկումը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-6-ին: Նախորդ տարվա նման անփոփոխ էր փառատոնի անցկացման վայրը՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անունը կրող թատրոնի շենքը, անփոփոխ էր նաև միջոցառման հիմնական ուղերձը՝ հասարակության ուշադրությունը հրավիրել թատրոնի լքված շենքի երբեմնի տեսքն ու փառքը վերականգնելու վրա: Փառատոնի այս տարվա ծրագրում ներառված էին ֆիլմերի դիտում-֊քննարկումներ, արվեստագիտական միջամտություններ, երաժշտական ծրագիր, ինչպես նաև բաց աշխատարաններ, վարպետաց դասեր և մասնակցային (potluck) ընթրիք։ Ծրագրի համադրողներն են Աննա Կամայը և Մելիքսեթ Փանոսյանը:
Ծրագրի համադրող Աննա Կամայը նշել է, որ Artsakh Fest-2019-ի «Նախշուն Բաջի» խորագիրը բնորոշում է արցախցի կնոջ կերպարը, որը համեմատում են Ստեփանակերտի գեղեցկուհու՝ թատրոնի շենքի հետ:
Թատրոնի ամսին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում և արժանացել դրական արձագանքների: Առցանց դրամահավաք gofundme.com կայքում փորձ է արվում գումար ստանալ կամավոր հիմունքներով ծրագրին միացած արվեստագետների ծախսերը հոգալու համար:
Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքը, որը քաղաքի Նախշուն Բաջին է, ու որի կառուցումը ղեկավարել է Թամարա Պետրոսյանը, նման է հասարակությանը, որ մասնատվել է ժամանակային տեսանկյունից և փոխակերպումների (տրանսֆորմացիաների) է ենթարկվում: Փոխակերպումների է ենթարկվել նաև կնոջ դերը, և փոխակերպումներն այնքան ցայտուն են, որ դրանք կարելի է տեսնել մի սերունդի ապրած ժամանակահատվածում: