Կառավարությունը կտրամադրի աջակցություն Սյունիքի մարզում Արցախի քաղաքացիներին կացարան տրամադրած տնտեսվարողներին։
Աջակցության ծավալը՝ շուրջ 177 մլն ՀՀ դրամ, որը կուղղվի վերջիններիս կողմից կացարանների տրամադրման արդյունքում կատարված ծախսերի և կրած վնասների մասնակի փոխհատուցմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Այն տնտեսավարողները, որոնք համապատասխանում են միջոցառման չափորոշիչներին (https://bit.ly/3rdWGDS), աջակցությունից օգտվելու համար սույն թվականի հուլիսի 19-ից սեպտեմբերի 1-ը պետք է լրացնեն էլեկտրոնային հայտով պահանջվող տեղեկատվությունը և կցեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։