ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Հայաստանին և Ադրբեջանին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթաց վերադարձնելու համար։
Այս մասին շաբաթ լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«30-ամյա հակամարտությունը չի կարող կարգավորվել մեկ գիշերվա ընթացքում, բայց կան մի շարք հիմնարար գործոններ, որոնք մենք կարևորում ենք։ ԱՄՆ-ը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արդեն լուծված է, այդ հարցը կմնա Մինսկի խմբի օրակարգում»,- ընդգծել է դեսպանը։