Որպեսզի Դուք կարողանաք համարձակորեն օգտագործել այդ հրաշք միջոցը Ձեր դիմահարդարման «պահեստում», haze դիմահարդար Լենա Ասլանյանը կիսվում է համաշխարհային ճանաչում ունեցող դիմահարդարների գաղտնիքներով.
1. Ո ´ չ մի սպիրտ. տոնային քսուք օգտագործելուց առաջ դեմքը մաքրե՜ք առանց սպիրտային պարունակության տոնիկով:
2.15 րոպե` խոնավեցման համար. Օգտագործե ´ ք խոնավեցնող քսուք աչքերի շրջանի և դեմքի մաշկի համար` պարտադիր կերպով սպասելով 15 րոպե, մինչ այն կներծծվի:
3. Պրայմեր` Must have. այն կնվազեցնի ծակոտիները, կկարգավորի մաշկի փայլողունակությունը և կթաքցնի բոլոր թերությունները: Մենք սիրում ենք Mac Stroble Cream-ը. այն տալիս է պայծառության արդյունք և նկատելիորեն թարմացնում մաշկի գույնը:
4. Ընտրե ´ ք ճիշտ գործիքներ. որոշ աղջիկներ նախընտրում են օգտագործել խոզանակներ, մյուսները` խոնավ սպունգներ: Երկու տարբերակն էլ օգնում են ավելի լավ ստվերագծել դեմքը:
5. Քսուքներն սկսե ´ ք օգտագործել դեմքի կենտրոնից, քանի որ դեմքի հենց այդ մասն է հարդարման կարիք զգում. այնուհետ շարժվե ´ ք դեպի դեմքի անկյուններ:
6. Դիմահարդարման վերջում օգտագործե ´ ք թափանցիկ փխրուն դիմափոշի և ֆիքսող ցողացիր:
Մասնագիտական խորհուրդ. ընտրե ´ ք հեղուկ տոնային միջոցներ, քանի որ դրանք ավելի լավ ծածկողականություն են ստեղծում: Օգտագործեք սինթետիկ մանրաթելթրից կազմված խոզանակ. նման խոզանակը հավասարաչափ կբաշխի օգտագործվող քսուքը և կստեղծի աերոգրաֆի մասնագիտական կիրառումից հետո ստեղծվող արդյունք:
Օգտակար տեղեկատվություն. Եթե անհրաժեշտ է ստանալ տոնային քսուքի բաց երանգ, օգտագործե ´ ք սպունգ և այն խառնե ´ ք խոնավեցնող քսուքի հետ: Ավելի մուգ երանգի համար զանգվածին խառնե ´ ք բրոնզատորի կաթիլ:
Հեղինակ` Կարինե Չիբուխչյան` Armenia Today-ի կողմից հրավիրված խմբագիր, haze beauty-ի հիմնադիր: