Կառավարության այօրվա նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը Դիաբետոն դեղի գնման գործընթացի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ փոփոխություն է կատարվել, ըստ որի` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը:
Այսպիսով, Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով։