«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տատա Կարապետյանը babochka.ru- ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում համատեղել կարիերան ու բարեգործությունը, կարողանում է հաճախել տարբեր միջոցառումների և որպես սիրող ու հոգատար մայր՝ ժամանակ է հատկացնում ընտանիքին:
Նրա խոսքով ՝ նորաձևության նկատմամբ իր հետաքրքրությունը ծագել է մոր ջանքերի շնորհիվ (Էթերի Կարապետյան – խմբ.): «Նա ինձ սովորեցրեց չվախենալ ինքնատիպ լինելուց: Հաշվի առնելով այն ժամանակվա կոլեկտիվիզմի առանձնահատկությունները, դա արդեն իսկ համարձակություն էր: Այս մոտեցումը ուղեկցել է ինձ իմ ամբողջ կյանքի ընթացքում: Սեփական ոճը ինձ համար, առաջին հերթին, անձի արտացոլումն է, ապա մնացած ամենը », – նշել է Տատան:
Տատան խոսել է նաև իր սիրելի ապրանքանիշերի մասին: «Ես սիրում եմ Khaite-ի հարմարավետությունը, Alexandre Vauthier-ի կանացիությունն ու կերպարը, Jil Sander-ի մինիմալիզմը, Miu Miu- ի ռոմանտիկ դասականը: Մեր ժամանակներում, երբ հաճախորդն է թելադրում ապագա տենդենցները, քիչ ապրանքանիշեր կարող են հավատարիմ մնալ իրենց ոճին: Օրինակ ՝ Lanvin-ը Ալբեր Էլբազի ժամանակներից, ով իսկապես տպավորեց ինձ և այլն », – ասել է նա: