Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման: Այս մասին
հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Շարքային զինծառայող Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, հասցրել է Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ:
Հավելենք, որ երեկոյան Գրիգորյանների ընտանիքին կայցելի և նրանց հետ իր ուրախությունն ու հպարտությունը կկիսի Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Նշենք նաև, որ ԱՀ նախագահի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն են արժանացել նաև
Էդգար Էդվարդի Մարկոսյանը
Յուրա Հայկարամի Ալավերդյանը
Կարեն Շահենի Շաքարյանը
Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու)