Կառավարությունը հավանություն տվեց պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին աջակցելու ծրանգրին։ Միջոցառման նպատակը սոցիալական աջակցություն տրամադրելն է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
Զոհերի ընտանիքներին կհատկացվի 5 մլն դրամ, հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին ըստ կարգերի 3,2,1 մլն դրամ, երեխաներին 3 մլն դրամ։
Սույն միջոցառմամբ սահմանված սոցիալական աջակցությունը չեն կարող ստանալ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիման վրա միանվագ գումարային աջակցություն կամ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք:
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով։