Ռազմական ավիացիայի թռիչքները Երևանի վրայով պլանային են եղել, РИА Новости-ին այս մասին ասել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Հինգշաբթի և ուրբաթ ռազմական ինքնաթիռները թռչում էին Երևանի վրայով, այդ թվում նաև մայրաքաղաքի կենտրոնում՝ բողոքի ցույցերի ընթացքում:
Պատասխանելով РИА Новости-ի այն հարցին, թե արդյոք չվերթները պլանավորված են, Ալթունյանն ասաց. «Այո՛, իհարկե»:
Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամն էլ ավելի է սրվել ռուսական «Իսկանդերների» մասին Փաշինյանի «անփույթ» խոսքերից հետո:
Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ծաղրել է վարչապետին, ինչի համար նրան աշխատանքից ազատել են:
Հինգշաբթի առավոտյան Հայաստանի զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը: Վարչապետը սա համարել է հեղաշրջման փորձ և կոչ արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց:
Այդ ընթացքում ընդդիմությունը բարիկադներ է կանգնեցրել և վրաններ տեղադրել խորհրդարանի մոտ, նրանք տրամադրված չեն իշխանությունների հետ բանակցությունների և պահանջում են վարչապետի հրաժարականը: