ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը չորեքշաբթի կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Պնախարար Վաղարշակ Հարությունյանին, որը, սակայն, ներկա չէր:
Հարցը վերաբերվում էր այն զինծառայողներին, որոնք ծառայում են բնակավայրից բավական հեռու և վարձով բնակարանի գումար ստանալու անհրաժեշտություն ունեն:
Ըստ Թովմասյանի՝ զանգվածաբար քրգործեր են հարուցվում, զինծառայողները հրավիրվում են ոստիկանության բաժանմունքներ՝ խարդախության հոդվածով ցուցմունքներ տալու համար:
Պատճառն այն է, որ պայմանագիր են կնքել ոչ թե իրենց ապրած, այլ մեկ ուրիշ բնակարանի սեփականատիրոջ հետ, քանի որ իրենց վարձած բնակարանի սեփականատերը հրաժարվել է կնքել պայմանագիր:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ Վաղարշակ Հարությունյանը զբաղված է երկրի սահմանները պաշտպանելու հարցով, ուստի Թովմասյանը ստիպված կլինի գրավոր ուղղել հարցը և սպասել պատասխանի: