Ի հավելումն ԱԽ գրասենյակի կողմից 2021թ. ապրիլի 15-ի հրապարակման, Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է ԱԽ 30.09.2020 թ. նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը, պահանջել էր հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և որից հետո իր ելույթն ամբողջությամբ։
168․am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն անդրադարձել է ԱԽ-ի հրապարակած ձայնագրությանն ու ավելի վաղ ներկայացված իր պահանջին՝ ձայանգրությունն ամբողջությամբ հրապարակելու վերաբերյալ։
«Վստահ եմ, որ եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակն ավելի վաղ պարզաբանում էր տարածել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության մեջ որոշ պնդումների վերաբերյալ և հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթեր:
Այսօր հրապարակված ձայնագրությունը՝ ստորև։