Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը նորից սրվել է, հայտնում է РИА новости-ն։ Ղրղզստանը հայտնում է, որ սահմանին նկատվում է զինծառայողների և թեթև զրահապատ տեխնիկայի կուտակում։
Բիշքեկը նշում է, որ տաջիկական կողմը խախտել է պայմանավորվածությունը և կրկին սրել իրավիճակը սահմանին։
Հիշեցնենք, որ նույն հատվածում ապրիլին տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ ավելի քան 50 մարդ էր զոհվել։