Ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքների դիմել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում: Սադրանքներ եղան նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցի շրջանում: Օրերս էլ Ադրբեջանի նախագահը կրկին հանդես եկավ նոր պատերազմ սկսելու սպառնալիքով, ինչը տեղավորվում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մինչ այս հնչեցված հայտարարությունների ու գործողությունների տրամաբանության մեջ: Մատնանշված թեմաների շուրջ զրուցել ենք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի և ռազմական փորձագետ Դավիթ հարությունովի հետ: Վիգեն Հակոբյանը Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին: Նշենք, որ ՀԱՊԿ քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ-ի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Մինչդեռ Երևանում Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են Հայաստանի և ողջ ՀԱՊԿ-ի համար։ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ ակնառու է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարության դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ կան։
Մանրամասները՝ տեսանյութում: