ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն:
Բեքարյանը նշել է, որ ինքն առայժմ չգիտի՝ ինչու է հրավիրվել ՀՔԾ։
Արա Սաղաթելյանը նշել է, որ իրեն վկայի կարգավիճակով են հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն՝ ռազմական դրության ընթացքում հավաքների կազմակերպման և նոյեմբերի 10-ի գիշերը Երևան քաղաքում տեղի ունեցած անկարգությունների գործերով:
«Ինձ հրավիրել էին քրեական գործով, որն առնչվում էր ցույցերի կազմակերպման և կառավարության շենքի հետ կապված անկարգությունների հետ, որոնց հետ ես որևէ կապ չունեմ, սակայն հարցաքննության ընթացքում կային հարցադրումներ, որոնք այդ գործի հետ որևէ կապ չունեին, ուստի ես հրաժարվեցի ցուցմունք տալուց: Կարգավիճակը վկայի էր»,- ասել է Սաղաթելյանը: