2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողություններով պայմանավորված ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, փոխադրելու կամ կրելու 163 դեպք: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Արցախի Հանրապետությունից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, ՀՀ տեղափոխելու, իրացնելու դեպքի առթիվ 50 քրեական գործ է քննվում, 12 անձի առաջադրվել է մեղադրանք։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի օրերին իրավապահ մարմինները հայտնաբերեցին ռազմաճակատից ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր։