Դատարանը քիչ առաջ հրապարակեց Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը: Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատարանն արձանագրել է, որ Սաղաթելյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են:
Սաղաթելյանը դատարանի բակում լրագրողներին ասաց, որ իր դեմ գործողությունները կատարվում են իշխանությունների ու հատկապես վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ուղիղ հրահանգով:
«Վաղվանից ես դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը՝ լինելով ԳԹ, Դոցենտ: Այլևս այս երկում դաստիարակելու եմ մի դեռահասի, որի անունը Նիկոլ Փաշինյան է»,- ասաց Արա Սաղաթելյանը:
«Ինձ մեղսագրվում էր, որ ստեղծել եմ այդ ֆեյքը, որի հետ ես կապ չունեմ:
Բացի իմ հիմնական զբաղմունքներից ես նաև դասավանդում եմ մանկավարժություն, իսկ մանկավարժության մեջ, ի տարբերություն այլ գիտությունների, դասավանդման պրոցեսը հիմնված է միջանձնային շատ լուրջ շփման և վստահության վրա:
Պետական համալսարանի 18-21 տարեկան աղջիկները տեսան ԱԱԾ ապուշ հաղորդագրությունը, մտան այդ ֆեյք ու տեսան այդ հայհոյախառը տեքստերը»,- ասաց Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, ինչպես նաև քաղաքացի Մհեր Ավագյանը։