Մարդու իրավունքների պաշտպն Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խմբի փաստահավաք աշխատանքներ կապված ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի և սարատեղի բնակավայրի, Սոթք, Կութ, Նորաբակ, Ջաղացաձոր, Գեղամաբակ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումներ հետ: Այցի սկզբում Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը ներկայացրեց քաղաքում տեղի ունեցող կարևոր աշխատանքները, ինչպես նաև նրա հետ միասին տեղի ունեցան հանդիպումներ բնակիչների հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազնը։
Այցը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի, Վերին Շորժա վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանի, Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին:
Արման Թաթոյանը նշել է, որ առավել թիրախի տակ են Վերին Շորժա և Կութ գյուղերը։