Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում…»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ-ում ելույթների ժամանակ ասաց․ «3-րդ նախագահը Բադեն Բադենի կազինոներում 100 մլն դոլարից ավելի կրվել ալ»։