Ավտովթարից մահացել է Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը: Վերջինս Իշիմ քաղաքից էր։ Այս մասին տեղեկացնում է Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան։
Արտեմը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։