Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր այցելել է Հայկական բարեգործական ընդհանուր միության պահեստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտությունից տուժած ընտանիքների ծանրոցները պատրաստվում են բաշխման: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Facebook-յան էջից։
Նշվում է, որ վաղվանից ծրագրի միջոցով աջակցության ծանրոցներ կտրվեն ընդհանուր 1000 ընտանիքի, որոնք ընտրվել են Երևանի, Կոտայքի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մարզային իշխանությունների հետ: Յուրաքանչյուր ընտանիք կստանա մեկամսյա պարենային և հիգիենիկ պարագաներ: Այցի ընթացքում դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ին և կամավորներին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքի համար:
««Արտակարգ օգնություն ԼՂ-ից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում՝ ՀԲԸՄ-ի կողմից: Դա մեր ընթացիկ չորս ծրագրերից մեկն է, որոնց նպատակն է աջակցություն ցուցաբերել ԼՂ վերջին հակամարտության հետևանքով տեղահանված բնակչությանը»,-նշված է հաղորդագրության մեջ։