ՄԱԿ – ում կոչ են արել ազատ արձակել ղարաբաղյան հակամարտության հետևանքով գերեվարված անձանց։
«Բոլոր նրանք, ովքեր ազատազրկվել են հակամարտության հետ կապված պատճառներով, պետք է վերադարձվեն հայրենիք», – ասվում է հայտարարության մեջ:
Ընդգծվում է նաև, որ զոհվածների հարազատները «պետք է հնարավորություն ունենան ստանալ իրենց հարազատների աճյունները՝ համաձայն հրադադարի մասին փաստաթղթի, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հաղորդում է ТАСС-ը: