Armenia Today-ի թղթակիցներն այցելել են «Սուրմալու» մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոնի տարածք և լուսանկարել հրդեհի հետևանքները։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ ավելի վաղ հայտնել էին, որ հրդեհը բռնկվել է այսօր գիշերը։ Նշենք, որ տեղում մեզ հայտնեցին, որ հրդեհն այս պահին ամբողջովին մարված է։
Հրդեհի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 6-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես Armenia Today-ին ավելի վաղ հայտնել էր ԱԻՆ խոսնակ Աննա Բաղդասարյանը, զոհեր չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:24-ին։ Այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: