Վրաստանի ցամաքային սահմանները հունիսի 1-ից կբացվեն։ Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին, փոխանցում է 1tv.ge կայքը:
Ինչպես նշել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն, սահմանը հնարավոր կլինի անցնել լիարժեք պատվաստման վկայագրով և ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:
«Ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից, և սահմանը հնարավոր կլինի անցնել լիարժեք պատվաստման վկայագրով կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխանով:
Այս դեպքում այն անձինք, որոնք կմտնեն Վրաստան, պարտավոր են կրկնել ՊՇՌ թեստը առաջիկա 72 ժամվա ընթացքում: Միաժամանակ, հանձնարարական կա, որ բոլոր այցելուները ունենան բժշկական ապահովագրություն, որը ներառում է նաև կորոնավիրուսի հետ կապված դեպքերը»,- հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի պետը: