Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը:
«Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը ցավակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին և ընկերներին։ Առաջիկայում կտեղեկացնենք հոգեհանգստի և հուղարկավորության մասին»,- ասված է հաղորդագրությունում: