ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի և «Դիալոգ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 18-ին՝ ժամը 19:30-ին‚ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար Ալեքսանդր Գինդինը‚ սոպրանո Սիրանուշ Գասպարյանը‚ բարիտոններ Իլյա Կուզմինը և Գևորգ Հակոբյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված համերգին կհնչեն նրա ստեղծագործությունները: