Վինի Թուխը (Winnie-the-Pooh) Ալան Ալեքսանդր Միլնի երկու արձակ դրքերի գլխավոր հերոսն է: Գրքի առաջին ամբողջական տարբերակը լույս է տեսել 1926թ. հոկտեմբերի 14-ին լոնդոնյան Metheum&Co հրատարակչությունում: Այսօր լրացավ գրքի հրատարակման 93-րդ տարին:
«Վինի Թուխ»-ն իրենից ներկայացնում է երկերգություն՝ բաղկացած երկու գրքից, որոնցից յուրաքանչյուրը բաժանվում է տասը պատմվածքների: Գրքի գործողությունները տեղի են ունենում 1925թ. Անգլիայի 500 ակրանոց Էշդաուն անտառում:
Իրական են նաև վեց սոճիներն ու առվակը: Գրքում արտացոլվել են 1920-ական թթ. Բրիտանական միջին դասի ընտանեկան առօրյան: Արջուկը հայտնի է գրեթե ողջ աշխարհում և համարվում է 20-րդ դարի մանկական գրականության ամենահայտնի հերոսներից մեկը: