Հիմնանորոգված 4-րդ լսարանում 30 տարի առաջ բժշկական համալսարանն ավարտած ուսանողներն սեպտեմբերի 7-ին համախմբվել էին հարազատ բուհում: Նախկին շրջանավարտների մեծ մասն արդեն հայտնի բժիշկներ են թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում։
Հանդիպման կազմակերպիչը բեյրութահայ քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ Կարպիս Բաբոյանն էր։ Նա նշեց, որ միտքը հղացել էր դեռ անցյալ տարի սեպտեմբերին և ընկերների հետ կիսվելով, որոշում են կայացրել իրագործել այն: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին նշեց՝ շատ կարևոր է, որ շրջանավարտները փորձում են համախմբվել բժշկական համալսարանի շուրջը, որն ունի 100 տարվա պատմություն և գրանցել է շոշափելի հաջողություններ:
Հանդիպման ավարտին 30 տարվա շրջանավարտները ստորագրեցին ԵՊԲՀ դրոշի վրա, որը ևս կծածանվի Արարատ լեռան վրա: