Երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 11.00-ին բժշկական կենտրոնից Ոստիկանություն զանգ է ստացվել, որի համաձայն՝ նույն օրը, ժամը 10.30-ին «Նաիրիտ» գործարանում աշխատանքներ իրականացնելիս 41-ամյա տղամարդը 3-րդ հարկից ընկել է ու մահացել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Դեպքի առնչութամբ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։