Լեգիոներների ավելացումը հայկական ակումբներում դարձել է հայրենական ֆուտբոլի համար իսկական գլխացավանք: Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը, ինչու՞ են հայկական սելեկցիոներները ուղղել իրենց հայացքները երկրից դուրս, ինչպե՞ս ավելացնել տեղական ֆուտբոլիստների քանակը հայկական ակումբներում: Այդ հարցերը դարձան Ֆուտբոլային գիտակների ակումբի անդամների ուշադրության կենտրոնում, երբ մայիսի 21 տեղի ունեցավ երկրորդ քննարկումը, որի գլխավոր հովանավորն էր «էկովիլ» արեւային տեխնոլոգիաների ընկերությունը, նպաստել էր Երեւանի շամպայնի գործարանը, իսկ կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:
Այս անգամ քննարկմանը մասնակցեցին «Էկովիլ» արեւային տեխնոլոգիաների ընկերության գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանը, հայտնի ֆուտբոլային հաղորդավար, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանը, հայտնի սպորտային մեկնաբան Սլավա Սարգսյանը, «Պրոֆֆուտբոլ» ծրագրի հեղինակ եւ հաղորդավար Սենիկ Կարա-Պողոսյանը, ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը (Կենտրոն հեռուստաընկերություն), «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, Լրագրողների ֆուտբոլային հավաքականի ավագ Տիգրան Հովհաննիսյանը եւ «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը:
Ա.Սողոմոնյանը գտնում է, որ մեծ թվով լեգիոներների առկայությունը հայկական ֆուտբոլում իրոք լուրջ խնդիր է, այդ պատճառով էլ այսօր հայկական ակումբները պետք է բացեն իրենց ակադեմիաները, որպեսզի հնարավոր լինի բացահայտել տեղի ֆուտբոլային աստղերին: Ճիշտ է, նրա համոզմամբ, ներկայումս անհրաժեշտություն կա հայկական ակումբների ենթակառուցվաքներում ներդրումներ անել: Նրա կարծիքով, տվյալ պահին որոշ բացառությամբ երկրում չկան տեղացի բարձրակարգ ֆուտբոլիստներ, եթե լինեին, ապա ֆուտբոլային սելեկցիոներները կբացահայտեն իրենց: Տեղացի ֆուտբոլիստները տարբերվում են արտասահմանցիներից նրանով, որ այնքան էլ պրոֆեսիոնալ մոտեցում չեն դրսեւորում պարապմունքների ժամանակ: Լավ մասնագետների, մարզիչների պակասը նույնպես խնդիր է բարձրակարգ տեղացի ֆուտբոլիսների պատրաստման համար: Ներկայումս սերբ մասնագետ Հորան Ալեքսիչի նշանակումից հետո ակումբի ֆուտբոլի ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում բավականին փոխվել է ակադեմիայի խաղացողների ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը:
Սլավա Սարգսյանի խոսքերով, այսօր առանց լեգիոներների առկայությամբ հնարավոր չի խաղալ մեծ ֆուտբոլում, սակայն այդպիսի լեգիոներների քանակը, ինչքան, որ կա Հայաստանում, չկա ոչ-մի տեղ: Այստեղ պետք է տեղական կադրերի պատրաստման համար մանկա-պատանեկան ֆուտբոլի զարգացումը, ընդ որում շեշտը դնելով ֆուտբոլի աշխարհագրության լայնացմանը, բայց դա արդեն ֆուտբոլային քաղաքականության խնդիր է, որտեղ պետք է խառնվի Հայաստանի ղեկավարությունը: Մանկա-պատանեկան խնդիրներից մեկը նա անվանեց խաղային պրակտիկայի բացակայությունը միջազգային մրցաշարերում:
«Ես դեռ չեմ տեսել, որպեսզի պրոֆեսինալ ակումբները ուղարկեն իրենց պատանի սաներին որեւէ արտասահմանյան միջազգային մրցաշարեր: Իսկ ինչպես հայտնի է, հենց մրցաշարերում երիտասարդ ֆուտբոլիստները հասնում են ինչ-որ մակարդակի» – նշեց մասնագետը: Նա նաեւ ընգծեց, որ անհրաժեշտություն կա, որպեսզի ամեն մի ակումբ առաջին լիգայում ունենա թիմ, որտեղ կկարողանան խաղալ երիտասարդները:
Աշոտ Մարտիրոսյանը բարձրացրեց մի ցավոտ խնդիր, երբ կատարվում է մանկա-պատանեկան ֆուտբոլից անցում դեպի մեծ ֆուտբոլ: Հենց այս փուլում, զորակոչային տարիքում, շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կորում են: Այդ իսկ պատճառով էլ պետք է ստեղծել երկու ԲԿՄԱ, որտեղ հնարավորություն ունենան խաղալ զորակոչային տարիքում տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներին: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ հիմնականում Հայաստանում խաղում են ցածր մակարդակի լեգիոներներ, եւ հիմնականում նրանք գալիս են խաղալ այն պատճառով, որ այլ երկրներում խաղալու հնարավորություն չունեն: Մատների վրա կարելի է հաշվել այն ֆուտբոլիստներին, որոնք Հայաստանից գնալուց հետո շարունակում են ֆուտբոլիստի իրենց կարյերան:
Սուրեն Բաղդասարյանը հիշում է, որ ժամանակին «Արարատում» տեղացի ֆուտբոլիստների միջեւ մեծ մրցակցություն կար, իսկ մեր պատանեկան ֆուտբոլը Միությունում համարվում էր լավագույնը: Ներկայումս, դժբախտաբար, այդպիսի բան չկա, իսկ առանց մրցակցության լավ խաղացողներ ի հայտ չեն գալիս: Ընդ որում նա խորհուրդ տվեց չխաբնվել նրանով, որ մենք ունենք լավ հավաքական, քանի որ ֆուտբոլիստների մեծ մասը ձեւավորվել է որպես խաղացող այլ երկրներում: Նա նշեց, որ իրոք այսօր գործում է լիմիթ հայկական ֆուտբոլում, երբ երկու խաղացող պետք է անպայման հանդես գա հիմնական կազմում, բայց պետք է հաշվի առնել նաեւ այն, որ ակումբները շահագրգրված են դառնալ առաջնությունում չեմպիոն, որպեսզի մասնակցեն եվրագավաթների մրցաշարերին ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Նա արտահայտվեց հայկական ֆուտբոլիստների մասնակցության լիմիթի ավելացմանը թիմերում 5 խաղացողների քանակով, իսկ լեգիոներների թիվը կազմի 6 հոգի: Իսկ Սողոմոնյանը իր հերթին նշեց, որ լավ կլինի այդ ավելացումը տեղի ունենա առանք ավելորդ շտապողականության ՝անհրաժեշտ է, որպեսզի ներկայացվի տեղացի ֆուտբոլիստների աստիճանաբար ավելացման ծրագիր, թեկուզ 5-6 տարվա ընթացքում:
Սենիկ Կարա-Պողասյանը մտահոգություն հայտնեց, որ վերջին ժամանակներս նկատվում է տաղանդավոր պատանի ֆուտբոլիստների մասսայական արտահոսք արտասահմանյան ակումբներ, որտեղ իրենց տանում են հայրերը: Իսկ դա պայմանավորված է նրանով, որ իրենք հայրենի ֆուտբոլում իրենց տեղը չունեն: Ինչպես նշեց Մենուա Մեհրաբյանը, խաղացողը աճում է այն դեպքում, երբ ունի խաղային պրակտիկա, ինչը որ չունեն հայրենի ֆուտբոլիստները: «Մենք տեղացի ֆուտբոլիստներին չենք տալիս խաղային ժամանակ, իսկ պահանջում ենք նրանցից արդյունք», – ընգծեց նա:
Ֆուտբոլային գիտակները պայմանավորվեցին հերթական հանդիպումը նվիրել Հայաստանի առաջնության արդյունքներին։
Տիգրան Հովհաննիսյան