Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր տեղի ունեցած տեսախորհրդաժողովի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համանախագահների օգնականները:
Այս մասին հայտնում է 1news.az-ը՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, ինչպես նաև հետհամաճարակային առաջիկա միջոցառումները։
Կողմերը պայմանավորվել են պանդեմիայի թուլացումից հետո հստակեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամանակն ու վայրը: