Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կաշին ուղիղ եթերում պատվաստվել էր չինական SinoVac ընկերության Սորոնավակ պատվաստանյութով ՝ երկրում պատվաստման արշավ սկսելով։
Ինչպես հայտնել են առողջապահության նախարարությունում, կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին օրը Թուրքիայում ավելի քան 250 հազար բուժաշխատող պատվաստվել է չինական դեղամիջոցով: